Արցախում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ

14-01-2021 15:06:40   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
ՌԴ ԱԻՆ
մասնագետներն Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ միասին շարունակում են ստուգել բնակարանային ֆոնդը և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ կայքից:
 
Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն ստացած շինանյութերով արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ: Ավելի քան 450 օբյեկտ վերականգնման աշխատանքների փուլում է:
 
Գերատեսչության մասնագետներն այսօր այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են իրականացվում: Հիմնական մասը սեփական տներ են: Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություն, որոնցից ավելի քան 50-ը գտնվում են Ստեփանակերտում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար