Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ


Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

  • 14-01-2021 15:18:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային հանդիպում է ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
 
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:
 
Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն