Արցախում ռուսաստանյան խաղաղապահների համար կառուցվել են երեք բլոկ- մոդուլային ավաններ

14-01-2021 16:42:38   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Լեռնային Ղարաբաղում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնք տեղակայված են Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
 
Այդ բլոկ-մոդուլային ավաններում արդեն տեղակայվել են խաղաղապահ զորակազմի շուրջ 400 զինծառայողներ: Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
ևս 5 բլոկ-մոդուլային ավանների կառուցման ուղղությամբ, որը նախատեսված կլինի ավելի քան 540 մարդու համար:
 
Խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքներն ապահովելու նպատակով ստեղծվել են զինծառայողների կեցության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմաններ:
 
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում): Կա նաև կահույք (մահճակալներ, զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, լոգարան), ինչպես նա կենցաղային տեխնիկա (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):
 
Յուրաքանչյուր ավանի տարածքում կան արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, մառան, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար