Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի ռադիոկապի միջոցներով
14-01-2021 16:50:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի ռադիոկապի միջոցներով»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում