Հունվարի 14-ին Արցախում հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել

14-01-2021 18:30:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով:
 
Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները՝ բնակիչներին հորդորում
ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են:
 
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 7 դեպքով:
 
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Բոլոր դեպքերում տուժածներ չկան:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար