Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին

14-01-2021 18:36:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:
 
Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը  ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ
տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը:
 
Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հանդիսանալով ամենալայն գործառույթներ ունեցող կառույցներից մեկը, արդյունավետ կառավարման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ է համակարգային և հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել: Նախարարը հանձնարարել է ժամանակին և պատշաճ իրականացնել բոլոր գործառույթները, դրսևորել նախաձեռնողականություն և հանդես գալ համապատասխան նորարարական առաջարկություններով:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են հրատապ խնդիրները և հայեցակարգային ծրագրերը՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների գործունեությանը, 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանը, գնումների գործընթացին և այլն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար