Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին


Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին

  • 14-01-2021 18:36:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:
 
Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը  ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը:
 
Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հանդիսանալով ամենալայն գործառույթներ ունեցող կառույցներից մեկը, արդյունավետ կառավարման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ է համակարգային և հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել: Նախարարը հանձնարարել է ժամանակին և պատշաճ իրականացնել բոլոր գործառույթները, դրսևորել նախաձեռնողականություն և հանդես գալ համապատասխան նորարարական առաջարկություններով:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են հրատապ խնդիրները և հայեցակարգային ծրագրերը՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների գործունեությանը, 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանը, գնումների գործընթացին և այլն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն