Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով


Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով

  • 14-01-2021 18:40:57   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքներն իրականացվում են «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:
 
«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,-նշել են ավիաընկերությունում:
 
Համավարակով պայմանավորված Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով: Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play