Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակված է 100 բեռնատար


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակված է 100 բեռնատար

  • 14-01-2021 18:56:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
 
Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն