Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել է 471, մահացել 11 քաղաքացի

15-01-2021 10:55:35   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի, մահացել՝ 11-ը:
 
Մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում: Թեստավորման
ընդհանուր թիվն այսպիսով հասել է 619066-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար