Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել է 471, մահացել 11 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել է 471, մահացել 11 քաղաքացի

  • 15-01-2021 10:55:35   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի, մահացել՝ 11-ը:
 
Մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 619066-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play