Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներն սկսել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
15-01-2021 11:27:16 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Նախօրեին, հատուկ ջերմային տարաներում, «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին
առաքվել է հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլում հունվարի 14-ից 31-ը կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, փետրվարի 1-ից 21-ը նրանք կստանան երկրորդ չափաբաժինը:
Նշվում է, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները: Պատվաստումից հետո այն ստացողը շուրջ 30 րոպե գտնվում է հսկողության տակ՝ ալերգիկ ռեակցիաները վերահսկելու նպատակով:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում