«Երևան սիթիում» գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
15-01-2021 11:54:01 | Հայաստան | Հասարակություն
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում, թե, իբր, ժամեր առաջ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի մասնաճյուղում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցի գնումներ
են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։
«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում