«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում


«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

  • 15-01-2021 12:41:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի  այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ Այդ քայլով  նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր  հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները:
 
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով  Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:
 
Նշենք նաև, որ ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական  նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
 
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն