ՀՌՀ-ը հրապարակել է հեռարձակման իրավունք ստացած հեռուստաընկերությունների ցանկը

15-01-2021 12:52:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները:Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7:
 
«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր, այդ
պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:
 
Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:
 
«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
 
Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.
 
Հանրապետական ծածկույթ`
 
«Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
«Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
«Շանթ» ՍՊԸ- 680
«ATV» ՍՊԸ- 670
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ- 663
«Շարք» ՍՊԸ-ն
(5-րդ ալիք)- 657
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626
«Արմնյուզ» ՓԲԸ- 613
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545
«Freenews» ՍՊԸ- 531
Մայրաքաղաքային ծածկույթ`
 
«Արփի մեդիա» ՍՊԸ- 542
«Դար 21»- 492
«Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463
«Շանթ սպորտ» ՍՊԸ- 216
 
«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար