Արցախի ԱԺ նախագահը «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է անտուն մնացած քաղաքացիների խնդիրները


Արցախի ԱԺ նախագահը «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է անտուն մնացած քաղաքացիների խնդիրները

  • 15-01-2021 14:20:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
 
Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների հետևանքով անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Մտահոգություն է հնչեցվել Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:
 
ԱԺ նախագահն անդրադարձել է ռազմագերիների և անհայտ կորածների ճակատագրին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:
 
Արթուր Թովմասյանը շեշտել է, որ ամեն մեկն իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն