Հունվարի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

15-01-2021 14:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ապօրինի
կամ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ծեծի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 235 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար