Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
15-01-2021 13:50:08 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ
հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին:
Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում