Մարդու իրավունքների կազմակերպությունը Արցախյան հակամարտությունը համարել է հայ քրիստոնյաների ցեղասպանություն


Մարդու իրավունքների կազմակերպությունը Արցախյան հակամարտությունը համարել է հայ քրիստոնյաների ցեղասպանություն

  • 15-01-2021 14:45:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության նախագահը զգուշացրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ցեղասպանություն է հայ քրիստոնյաների նկատմամբ: Կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Էյբները վեց շաբաթ տևած անցած պատերազմն անվանել է «ցեղասպանության շարունակական գործընթաց», որի հիմքը 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունն էր:
 
Ըստ CSI-ի, ադրբեջանական զինուժին օգնում էին ինչպես թուրք զինվորականները, այնպես էլ Սիրիայից ժամանած ԻՊ-ի նախկին զինյալները, որոնք վարձկաններ էին աշխատում Հայաստանի դեմ: Միջազգային քրիստոնեական հաստատությունը նաև ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են Թուրքիայի կողմից ԻՊ-ի զինյալների մասնակցությունը հակամարտությանը, ինչն է՛լ ավելի է խորացրել հակահայ քրիստոնեական տրամադրությունները: Այս զինյալները թիրախավորում էին ոչ միայն հայ զինվորականներին, այլև Արցախում բնակվող խաղաղ բնակիչներին: Չնայած վերջին ամիսներին հակամարտությունը գրավել է աշխարհի ուշադրությունը, բռնության կրոնական ենթատեքստը հիմնականում անտեսվել է:
 
Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդն է, և նրա ներկա բնակչության ավելի քան 90 տոկոսը հայ առաքելական քրիստոնյաներ են: Մյուս կողմից՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ ուղղված երկու ագրեսորները, ավելի քան 95 տոկոսով մահմեդական են:
 
Թուրքիայի կառավարությունը բազմիցս հավերժացրել է նվաճողական դիրքորոշումը քրիստոնեության նկատմամբ: Օրինակներից մեկն անցյալ տարի Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելն էր: Այդ քայլը առաջին իսլամական կրոնական արարողության ժամանակ ընդունվեց որպես «նվաճման նշան»: Թուրքական լրատվամիջոցները նման հռետորաբանությունն օգտագործում էին՝ նկարագրելով Հայաստանի հետ հակամարտությունը, այդ կերպ ներկայացնելով հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպան վարքագծի ավելի շատ ապացույցներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն