Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև 2021թ-ի հունվարի 31-ը


Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև 2021թ-ի հունվարի 31-ը

  • 15-01-2021 15:06:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի հայրենակիցներ,
 
տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում։
 
Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռնի հետևյալ հնարավորությունները․
 
Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։
 
Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը Ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։
 
Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ Կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն Ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով։
Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն