Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում
15-01-2021 15:16:30 | Հայաստան | Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի
լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին՝ ժամը 13:30-ից մինչ 17:00-ն, պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։
Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում