Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում


Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում

  • 15-01-2021 15:16:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
 
Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին՝ ժամը 13:30-ից մինչ 17:00-ն, պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։
 
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։
 
Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն