4 ոսկե մեդալ մաթեմատիկայի օլիմպիադայից, ևս մեկ աշակերտ անարդարացիորեն ոսկե մեդալ չստացավ


4 ոսկե մեդալ մաթեմատիկայի օլիմպիադայից, ևս մեկ աշակերտ անարդարացիորեն ոսկե մեդալ չստացավ

  • 15-01-2021 17:45:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
Ավարտվեց 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Այն աննախադեպ հաջող էր հայաստանցի աշակերտների համար (և՛ մաթեմատիկան, և՛ ֆիզիկան, և՛ ինֆորմատիկան)։ Այս տարի Քվանտ վարժարանի և ֆիզմաթ դպրոցի աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ (+-), որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին։
 
Միայն մաթեմատիկայից շահեցին 4 ոսկե մեդալներ: Բայց այս հաջողության ֆոնին չեմ կարող չնշել ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Ռուբեն Համբարձումյանին։ Նա շահեց արծաթե մեդալ, բայց.
 
1. Ճիշտ լուծած թիվ 1 խնդրի գրավորը շփոթմունքի արդյունքում հայաստանցի պատասխանատուները չեն ուղարկել կազմակերպիչներին (կորցրեց 7 միավոր)։
 
2. Ճիշտ լուծած թիվ 2 խնդիրը 7 բալից գնահատվեց 6 միավոր` առանց որևէ պարզաբանման։
 
3. Մասամբ լուծած թիվ 5 խնդրի լուծման թարգմանությունը կազմակերպիչները չնայեցին ու 4 բալի փոխարեն գնահատեցին միայն 1 միավոր։ Արդյուքնում Ռուբենը փայլուն ոսկե մեդալի փոխարեն արժանացավ արծաթե մեդալի։ Այսպիսի դաժան հարվածներից պետք է չհուսահատվել ու շարունակել նույն ոգով։ Հաջողությունները միշտ էլ առջևում են լինում, իսկ անցյալում մնում է կենսափորձը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն