Երկու շաբաթում գրանցվել է հրդեհի 143 դեպք. ԱԻՆ


Երկու շաբաթում գրանցվել է հրդեհի 143 դեպք. ԱԻՆ

  • 15-01-2021 18:07:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ hունվարի 1-14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
 
Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել, զգուշացնում է ԱԻ նախարարությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն