Վազգեն Մանուկյանի մարզային այցելության ժամանակ շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը


Վազգեն Մանուկյանի մարզային այցելության ժամանակ շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը

  • 15-01-2021 18:25:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայրենիքի փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։
 
Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։ Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը: 
 
Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած» մարզամշակութային պալատում է։
 
Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին և հնարավոր չէր անցնել։
 
«Լուրերի» հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները, Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց՝ «նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։
 
Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։
 
Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն