ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. կատարած աշխատանքը
15-01-2021 18:33:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության
և զինվորական կարգապահության արդյունքները։
Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
Զեկուցվել է 2020 թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել են 2021 թ. ուսումնական տարվա խնդիրները։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում