ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. կատարած աշխատանքը


ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. կատարած աշխատանքը

  • 15-01-2021 18:33:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։
 
Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
 
Զեկուցվել է 2020 թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել են 2021 թ. ուսումնական տարվա խնդիրները։
 
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն