ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. Տեղեկատվության ստուգման կենտրոն

15-01-2021 18:48:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
 
«Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում, իբրև թե, Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի
պիտակի վրա առկա է Made in Turkey («Արտադրված է Թուրքիայում») գրությունը։
 
Այս առումով Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրել  նախարարությունից, որտեղից պատասխանել են՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։
 
«Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչության հետ»,- տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար