Ինչու է ՌԴ ԱԴԾ-ն հսկելու «Մեղրիի միջանցքը», բայց ոչ օրինակ Նախիջեւանը

16-01-2021 11:18:45   | Հայաստան  |  Վերլուծություն



Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ «կոմունիկացիոն» հանդիպումից հետո Հայաստանի իշխանական շրջանակներում թույլ փորձեր են արվում հաղորդակցությունների բացումը նպաստավոր ներկայացնելու համար: Մասնավորապես, խոսվում է երկաթուղու մասին, ըստ որի՝ Հայաստանը հնարավորություն է ստանում բեռներ տեղափոխել Նախիջեւանով Իրան եւ «ադրբեջանով» Ռուսաստան:
 
Թե ինչ ունենք այդքան արտահանելու, որ չենք կարողանում եղած ճանապարհներով,
հարցի մի կողմն է: Առավել հետաքրքիր է այն, որ Հայաստանի տարածքում այդ հաղորդակցությունները հսկելու են ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) ստորաբաժանումները, սակայն մյուս հատվածներում, օրինակ Նախիջեւանում եւ «ադրբեջանում» դրանք չկան: Համարվում է, որ հայկական 46-48 կմ հատվածում վտանգներ կան, «ադրբեջանական» հարյուրավոր կիլոմետր ձգվող հատվածներում՝ ո՞չ: Կամ, Հայաստանն ի վիճակի չէ ապահովել «սովորական մի երկաթուղու» անվտանգությո՞ւնը: Ի՞նչ պատճառով:
 
Կարող են իհարկե պատճառներ նշվել, որ այդտեղ կա ռազմական էքսպանսիայի վտանգ, եւ ՌԴ-ն այդպիսով երաշխավորում է անվտանգությունը: Այդ վտանգն իհարկե կա, եւ դրա տեղեկատվական լայն շահագործմամբ իրականացվում է Սյունիքի «օտարման» գործընթացը՝ սահմանի տեղորոշմամբ եւ մայրուղու ռուս-թուրքական պարեկությամբ: Սա բացատրում է հարավային ճակատում տեղի ունեցած իրադարձությունները եւ Բերձոր-Շուշի գծով ռազմական գործողությունների դադարեցումը:
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար