Հովիկ Վարդանյանը, ով պատերազմի առաջին օրից եղել է դիրքերում, 15 օր պայքարելուց հետո հերոսաբար զոհվել է Ա.Թ.Ս-ի հարվածից՝ Շուշիում

16-01-2021 12:20:23   | Հայաստան  |  Հասարակություն



Հովիկ Արմենի Վարդանյան ծնվել է 01.03.1996 թվականին Երև
անում։ Մանուկ հասակում կորցրել է ծնողներին։ 2008 թվականին ընդունվել է «Փոքր Մհեր» ռազմահայրենասրական կրթահամալիր՝ նպատակ ունենալով հետագա կյանքը նվիրել զինվորական գործին: Այնուհետև սովորել և ավարտել է Արմենակ Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտը։ Աշխատել է Եղեգնաձորի, Կապանի և Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասերում։ Ավագ լեյտենանդ էր և արդեն երկու անգամ վերապատրաստվել էր ՌԴ–ում:
 
  Չնայած կյանքի մեծ մասը ապրել և սովորել է ռազմական հաստատությունններում, Հովիկը անսպառ կենսախինդ, նվիրված, վերլուծական մտածողություն ունեցող, նպատակասլաց և բարեսիրտ անձնավորություն էր: Կյանքի դժվարությունները հաղթահարում էր ժպիտով և լավատեսությամբ։ Հերոս էր ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև կյանքում։ Երկու տարի ամուսնացած էինք և ապրում էինք Շուշիում՝ երջանիկ, խաղաղ և սիրով լի ամուսնական կյանքով։ Նա իմ ընկերն էր, սիրելին, զորակիցը: Մեծ ոգևորությամբ սպասում էինք մեր առաջնեկին։ Անունը որոշել էինք միասին՝ վիճակահանությամբ և ընկել էր իմ տարբերակը՝ Ադրիանա անունը: Սրտատրոփ սպասում էր իր աղջկա ծնվելուն և ռազմի դաշտից ինձ ուղարկած նամակներում նշում էր. «Իմ թագուհիներ, հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»: Պատերազմը խլեց մեր երազանքը, որը պետք է լիարժեք դարձներ մեր ընտանիքը։
 
 Պատերազմի առաջին օրից
եղել է դիրքերում և ծանր մարտեր տարել թշնամու դեմ՝ խոցելով բազմաթիվ Ա.Թ.Ս–եր: 15 օր պայքարելուց հետո հերոսաբար զոհվեց Ա.Թ.Ս-ի հարվածից՝ Շուշիում։ Հետմահու ներկայացվել է պարգևատրման «Մարտական ծառայություն» մեդալով:
 
Հովիկի աղջիկը կծնվի մի քանի օրից՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ հունվարի 21-ին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 2148 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար