Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել


Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

  • 16-01-2021 12:44:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրեսի»  հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
 
«Աճյուններն  ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել:
 
Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝  Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով,  վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,- մանրամասնել է Թադևոսյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը