Գուգարքի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
16-01-2021 12:55:38 | Հայաստան | Հասարակություն
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից անտառ, որտեղ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ
երկու եղբայրների և ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր: Եղբայրներից կրտսերը հայտնել է, որ ծառերը բենզասղոցի գործադրմամբ հատել է ինքը և եղբոր օգնությամբ ցանկացել է տեղափոխել իրենց տուն:
Եղբայրները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում