Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք

16-01-2021 14:10:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
 
«Մեկ օրում ականազերծվել
է 2 հա տարած և 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է տեղափոխվել 2 պայթյունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 529 հա տարածք, 200,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 հազար 406 առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 467 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար