Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ


Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ

  • 16-01-2021 14:20:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժման անդամները հանդիպման մեկնարկին նշեցին, որ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը, որից հետո պետք է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:
 
«Ժամանակավոր կառավարությունը պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
 
Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:
 
Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ին հանդիպել է Գյումրիի բնակիչների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play