Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ
16-01-2021 14:25:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի հետ:
Հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց
ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները:
«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել:
«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց զինվորները վերադառնան Հայաստան:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում