Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ


Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ

  • 16-01-2021 14:25:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի հետ:
 
Հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները: 
 
«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել:  
 
«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:  
 
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց զինվորները վերադառնան Հայաստան: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը