ԱՐՔԱՅԱԲԱՐ ՎԵՀ ՈՒ ՀՊԱՐՏ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԺԱ՛Մ է, Ե՛Լ ՆՈՐԻՑ


ԱՐՔԱՅԱԲԱՐ ՎԵՀ ՈՒ ՀՊԱՐՏ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԺԱ՛Մ է, Ե՛Լ ՆՈՐԻՑ

  • 17-01-2021 22:50:22   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է․
Մոսկվայում կայացած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը և 2021 թվականի Հունվարի 11-ի հայտարարությունը միջազգային իրավունքի նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ չի կարող լինել պարտադիր կատարման փաստաթուղթ։ Հայտարարության իրագործումն անընդունելի է հայկական շահերի տեսանկյունից, իսկ անվտանգության ապահովումը խիստ թեական՝ հաշվի առնելով այն երաշխավո-րող միակ կողմի՝ ռուսական կողմի ներուժն ու նկրտումները: 
Այսօր Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում․ հետպատերազմական ժա-մանակաշրջանի բարդ ու ցավոտ խնդիրները  դեռ բարձիթողի վիճակում են, հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը նույնպես չլուծեց գերիների հանձնման խնդիրը, և բացառ¬ված չէ թշնամու կողմից նոր պատերազմի սանձազերծում։
 Ի՞նչ ունենք մենք այսօր։
Մի կողմից ունենք արտաքին՝ ՌԴ կառավարման տակ գնտվող հայրենիք, և դավա-ճան Փաշինյանի անկարող կառավարություն, մյուս կողմից՝ 17+ քաղաքական կուսակ-ցություններից կազմված, ժողովրդի շահերից հեռու պահանջներ առաջադրող իբրև թե ընդդիմություն, որոնց հասարակությունն ընկալում է որպես հին կլանային համակար¬գի ջատագով ռևանշիստներ։ Ապավինելով խաղաղապահ ռուսական զորամիավո¬րումներին, հայկական զինուժը դուրս է բերվել հանձնվող տարածքներից, իսկ ադրբե¬ջանական զորքերն իրականացնում են ուժային գործողություններ հայ խաղաղ ազգա¬բնակչության և անգամ զինվորականության նկատմամբ․ մեծ թվով զինվորներ գերե¬վարվել են հրադադար հայտարարելուց հետո, հատկապես սահմանների որոշման գործընթացում: «Սյունիքի անվտանգության ապահովման» անհամոզիչ նկատառումով մեր դիրքերը ադրբեջանցիներին հանձնվեցին առանց պայքարի։ Հայաստանում խնդրա¬հարույց են անգամ վիրավորների առողջության վերականգնմանն ուղղված միջոցա¬ռումները. տեսանելի չեն համագործակցված գործողություններ պաշտպանության, աողջապահության, սոցապ նախարարությունների միջև։ Ահռելի ցատկերով մեծանում է ՀՀ պետական պարտքը, իսկ դրամի փոխարժեքը սրընթաց անկում է ապրում։ Առա¬ջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են թռիչքաձև՝ ՀՀ քաղաքացու կյանքը դարձնելով կենսաապահովման դաժան պայքար։ 
Այս ամենը խոսում է մեր ունեցած առկա պետականության և պետական ինստի-տուտների հոգևարքի մասին: Պետականության, պետության այս վիճակում հայտնը¬վելու պատճառները շատ խորն են՝ խայտառակ Սահմանադրությունից մինչև ապազ¬գային տարրերի կողմից զավթված կառավարություն։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) գտնում է, որ ազգայ-նական բոլոր ուժերը թե՛ Հայստանում, թե՛ Սփյուռքում պետք է միավորվեն՝ մերժելով թե՛ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻՆ, թե՛ 17+ կամ նմանօրինակ ուժերին։ Միավորումը պետք է ունենա ազգային գաղափարաբանական խոր հենք և գործնականորեն իրագործելի ընթացք ու փուլեր։ Հայ ազգայնականների միավորման գաղափարն ու ամենաթանկ արժեքը պետք է լինի ՀԱՅ ՄԱՐԴԸ, որն իր հայրենիքում պետք է ունենա անվտանգ, հուսալի և բարեկեցիկ կյանք, որը ո՛չ նախորդ և ո՛չ էլ այսօրվա կառավարությունը ի զորու չեղան ապահովել։ 
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հայեցակարգն ունեցող ազգայնական ուժերի գերակա խնդիրներից պետք է լինի մեր ժողովրդի գլխով անցած շուրջ 30-ամյա մղձավանջի՝ այդ թվում նաև մեր ռազմական պարտության բոլոր մեղավորների բացահայտումն ու համաչափ պատիժը, որպեսզի այսուհետև մեր պետականության հետ կապված գործընթացներում երբևէ չշահարկվի քաղաքականու-թյան ուղին որպես երկրի թալանին ծառայող միջոց։ Եվ, հիմք ունենալով ՀՀ ԱՆԿԱ-ԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 7-րդ կետը՝ անհրաժեշտ է վերադարձնել երկրի հիմնական հարստությունները՝ հո՛ղը, ջո՛ւրը, ընդե՛րքը և երկրի ռազմավարական միավորները իր միակ տիրոջը՝ ժողովրդին, կյանքի կոչելով բաց բաժնետիրական ընկերությունների և ժողովրդական շրջանառու հիմնադրամի գործունեության մշակույթը, որպեսզի իշխա-նությունն իսկապես վերադարձվի ժողովրդին:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը կոչ է անում բոլո-րին՝ չվհատվե՛լ․ ազգային գաղափարաբանության շուրջ պետք է միանանք ու վերա-կերտենք մեր հայրենիքը, որպեսզի ի զորու լինենք վերականգնել մեր բնիկ տարածք¬ները։ 
Արքայաբար վեհ ու հպարտ իմ ժողովուրդ․․․ 
Զրահավորվի՛ր խանդով խնդագին, 
Վառի՛ր երկունքի գիշերում խավար, 
Հրով մկրտված նաիրյան հոգիդ... 
 
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
 
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան, 
«Հայք կուսակցություն», քաղաքական խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,
«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն», 
նախագահ՝ Սոս Գիմիշյան։ 
 
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և 
նախաձեռնությունների խորհուրդ
 
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ - նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան,
ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական - ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան,
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան,
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան,
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Մհեր Օհանյան,    
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան, 
ՆԺԴԵՀՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – նախաձեռնություն, 
նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան։  
 
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
 
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան), 
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր),
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու), 
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ), 
Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական