ԱԺ-ում Տիգրան Կարապետյանին փոխարինել է Աննա Գրիգորյանը


ԱԺ-ում Տիգրան Կարապետյանին փոխարինել է Աննա Գրիգորյանը

  • 18-01-2021 10:25:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:
 
Նիստին մասնակցելու համար գրանցվել է 109 պատգամավոր:
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
 
Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:
 
Գրիգորյանը, ստանձնելով մանդատը, ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը