Արցախում հերթերից խուսափելու համար սոցիալական վճարները կտրամադրվեն փոստատարների միջոցով
18-01-2021 14:25:13 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախյան վերջին պատերազմից առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը դյուրացնելու և հերթերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար՝ կիրառվելու են այլընտրանքային միջոցներ: Ինչպես հայտնում են Արցախի կառավարությունից, այս մասին նշել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝
հունվարի 18-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, որի օրակարգում դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներն էին:
Պետական նախարարը նշել է, որ գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում, առաջիկա ամիսներին նախատեսվող 68-հազարական դրամների վճարումները, կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը:
«Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում