Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան

18-01-2021 15:04:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
«Թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը ես լիովին բավարար եմ համարում: Հիմա ով ինչ ասի պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ի՞նչ ասաց, կամ ի՞նչ արեց: Ես ունեմ կյանքի փորձ՝ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է: Ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելը նույնիսկ ամեն ինչ պարզ
էր»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը, որում ԱԺ նախագահին ներկայացրել էր, իբր, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ: 
 
«Մարտավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է էսօր ինչ-որ մի բան հայտարարել և մարդկանց ստիպել, որ հավատան: Մարդիկ այսօր սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, իրենք վերլուծել և որոշում կայացնել»,- նշեց Սիմոնյանը:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
 
ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար