Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին


Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին

  • 18-01-2021 14:45:13   | Հայաստան  |  Հասարակություն

 
 Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ  չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար
Աշխատանքային շաբաթը մեկնարկեցի  Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։ 
 
Աշխատակազմին ներկայացրեցի ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին  և աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեցի։
 
Խորհրդակցությանը մասնակցում էր ոլորտն համակարգող փոխնախարար Աննա Մազմանյանը։
 
Անդրադարձա գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իմ դժգոհությունն հայտնեցի կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատելաոճը։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման  միջոցով։ 
 
Աշխատակազմին տեղեկացրեցի, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։
Մենք պետք է լուրջ հետևություններ անենք  ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում  չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար։
 
Խոսքով հանդես եկան փոխնախարարը և ԲԾԻԳ-ի տնօրենի  նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։
 
Եզրափակելով հանդիպումը՝  աշխատակազմին ևս մեկ անգամ  հորդորեցի վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել  նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից,  հույս հայտնեցի, որ պարոն Խաչատրյանը արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենաքն օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։
 
 ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝  նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները: 
 
2019 թվականի փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play