Լավրովի տարօրինակ հայտարարությունը. գաղտնի հավելվածներ չկան


Լավրովի տարօրինակ հայտարարությունը. գաղտնի հավելվածներ չկան

  • 18-01-2021 15:17:46   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածներ չկան, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բավական արդյունավետ է իրականացվում: Այդ գնահատականը տվել են եւ նախագահ Ալիեւը, եւ վարչապետ Փաշինյանը», ասել է Լավրովը:
 
Այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը բավական արդյունավետ է իրականացվում, կասկած չկա: Ընդ որում, իրականացվում է մի բան էլ ավելի, Մոսկվա-Բաքու արագացված ռեժիմում, հայերի հաշվին: Մյուս կողմից, իրականացվում են նաեւ միջոցառումներ, որոնց մասին խոսք չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Դրանք կամ պետք է իրականացվեն համաձայն գաղտնի հավելվածների, կամ բանավոր պայմանավորվածությունների: Եթե հավատանք Լավրովին, ուրեմն իրականացվում են բանավոր պայմանավորվածություններով, որոնք հետագայում պետք է թերեւս վերածվեն պայմանագրի: Իր հերթին, բանավոր պայմանավորվածությունների ռեժիմը նշանակում է հարկադրանք կողմերից մեկի վրա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը