Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար

18-01-2021 15:30:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը՝ 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական
Հասմիկ Պետրոսյանը:
 
Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը: 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:
 
Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար