Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար


Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար

  • 18-01-2021 15:30:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը՝ 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
 
Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը: 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:
 
Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը