Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում
18-01-2021 15:42:39 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
«Կենսաթոշակների 2021թ. հունվար ամսվա կանխիկ վճարումների վերաբերյալ
Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն
Արցախփոստի կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով։
Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն Հայփոստի և Արցախփոստի մասնաճյուղերում, այսինքն և ՀՀ-ում և ԱՀ-ում։
Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե Արցախփոստի կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ Հայփոստի մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում