Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

18-01-2021 16:15:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:
 
«50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող
են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:
 
Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:
 
Տեղեկացնում ենք, որ առանց նախնական հերթագրման հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,- ասվում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է ֆեյսբուքյան գրառումը՝ գրելով. «Մեկնարկում ենք»:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար