ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայց են անցկացրել Կապանում և Սիսիանում

18-01-2021 16:31:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում:
 
ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության
են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։
 
Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։
 
ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։
Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են նաև իրազեկման աշխատանքները՝ իրազեկման թերթիկներ փակցնելով դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար