Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը. Անդրանիկ Քոչարյան

18-01-2021 18:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ ցուցակ հրապարակելը սխալ է, և դա չի լինելու:
 
«Ցուցակ հրապարակել նշանակում է վտանգել նրանց առաջին հերթին և հնարավորություն
տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացին: Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, մենք պատկերացում կունենանք ռազմագերիների ինչ թվի մասին է խոսքը: Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որի մասին գիտենք և որը տեսանելի է եղել: Պրոցեսը տևական է և շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների և առանց ֆետիշացման»,- նշեց Քոչարյանը:
 
 
Քոչարյանի խոսքով՝ շատ կարճ ժամանակում կունենանք ամբողջական ցուցակ և որևէ մեկը չպետք է անզգույշ արտահայտություններով ու քայլերով խանգարի դրան:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար