Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը. «Լուսավոր Հայաստանի» առաջարկը
18-01-2021 18:35:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Խորհրդարանը քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակի ոչ թե գործադիր իշխանության ղեկավարը, այլ խորհրդարանն ընտրի:
«Մենք ուզում ենք գրավոր առաջարկ ներկայացնել, որ ինչպես օմբուդսմենին ենք ընտրում, գլխավոր դատախազին, Կենտրոնական բանկի
նախագահին, այդ նույն ձևով ընտրվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը: Դա հավելյալ լեգիտիմություն կտա»,- ասել է Մարուքյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ի պատասխան՝ նշել է.
«Շատ եմ ցավում, որ այն մեծ առաջընթացը, որը մեր կողմից արձանագրվել է, անտեսվում է: Խոսքը մրցութային խորհրդի ձևավորման մասին է, որում ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը մեծամասնություն չունեն, և հենց դա է երաշխիքը, որ քաղաքական մեծամասնությունը չի նշանակի իր ցանկալի անձին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Փոխարենը դուք առաջարկում եք մի բան, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը»,- ասել է Բադասյանը՝ նշելով, որ կարծում է՝ մրցութային հանձնաժողովի կոնցեպտն ամենաճիշտ մոդելն է, որը բացառում է քաղաքական իշխանության ներգործությունը պաշտոնի նշանակմանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում