Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը. «Լուսավոր Հայաստանի» առաջարկը


Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը. «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

  • 18-01-2021 18:35:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խորհրդարանը քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակի ոչ թե գործադիր իշխանության ղեկավարը, այլ խորհրդարանն ընտրի:
 
«Մենք ուզում ենք գրավոր առաջարկ ներկայացնել, որ ինչպես օմբուդսմենին ենք ընտրում, գլխավոր դատախազին, Կենտրոնական բանկի նախագահին, այդ նույն ձևով ընտրվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը: Դա հավելյալ լեգիտիմություն կտա»,- ասել է Մարուքյանը:
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ի պատասխան՝ նշել է.
 
«Շատ եմ ցավում, որ այն մեծ առաջընթացը, որը մեր կողմից արձանագրվել է, անտեսվում է: Խոսքը մրցութային խորհրդի ձևավորման մասին է, որում ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը մեծամասնություն չունեն, և հենց դա է երաշխիքը, որ քաղաքական մեծամասնությունը չի նշանակի իր ցանկալի անձին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Փոխարենը դուք առաջարկում եք մի բան, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը»,- ասել է Բադասյանը՝ նշելով, որ կարծում է՝ մրցութային հանձնաժողովի կոնցեպտն ամենաճիշտ մոդելն է, որը բացառում է քաղաքական իշխանության ներգործությունը պաշտոնի նշանակմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play